• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն Անիեր-Սյուռ-Սեն քաղաքում

01 մայիսի, 2024

Ապրիլի 25-ին Անիեր-սյուռ-Սենի (Asnières-sur-Seine) քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Մարի-Դո Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի (ANACRA) անդամները, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչները։

Ելույթներով հանդես եկան Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։

Արարողության ավարտին հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: